Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց  🎥

Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց 🎥

16/02/2025 - 16:56

Երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում մրցում է «Համբուրգի» դեմ։

Տանտերերի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 6-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հաշիվը։

31-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում նա գրավել էր նաև «Գրոյթեր Ֆյուրթի» դարպասը։

Հիշեցնենք, որ Ադամյանը հունվարին է «Քյոլնից» վարձավճարով վերադարձել «Յան Ռեգենսբուրգ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023