Սարգիս Ադամյանը երկու ասիստ է կատարել 🎥
Սարգիս Ադամյանը երկու ասիստ է կատարել 🎥
07/12/2025 - 21:28

Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 18-րդ տուրում «Քյոլն II»-ը սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Բոխոլտին»։

Տանտերերից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը, որը երկու ասիստ է կատարել։

32-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնեն Դավին Պաուլ-Դոներին և Բերնի Լենեմանին։

Ադամյանը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում 6 գոլ ու 7 ասիստ է գրանցել։

«Քյոլնի» երիտասարդական թիմը 29 միավորով 7-րդն է, «Բոխոլտը»` 22 միավորով 10-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025