Սաուլ. ««Ֆլամենգոն ավելի մեծ ակումբ է, քան «Ռեալը»»
Սաուլ. ««Ֆլամենգոն ավելի մեծ ակումբ է, քան «Ռեալը»»
17/12/2025 - 20:56

«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Սաուլը խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին, գրում է As-ը։

««Ֆլամենգոն» ավելի մեծ ակումբ է, քան «Ռեալը»։ Իրականում «Ռեալը» երկրպագուներ չունի։ Այո՛, «Ռեալը» հայտնի է։ Հաղթանակների շնորհիվ ակումբը ճանաչելի է ամբողջ աշխարհում, այդ պատճառով այն շատ համակիրներ ունի, բայց երբ նրանց ստադիոն ես գնում, ոչինչ չես զգում։

Երբ գալիս ես պաշտելի «Մարականա» ստադիոն, այն միշտ լեփ-լեցուն է։ Արտագնա խաղերում նույնպես «Ֆլամենգոյի» երկրպագուները շատ են լինում։

Վերջերս խաղում էինք «Սպորտ Ռեսիֆիի» դեմ, ու հանդիպումը տեղափոխեցին այլ ստադիոն, հակառակ դեպքում մեր երկրպագուները չէին կարող ներկա լինել։ Մեկնում ես Լիմա, ու նույնիսկ այնտեղ են մեր երկրպագուները լեփ-լեցուն տրիբունաներ ապահովում»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

31-ամյա կիսապաշտպանը 2008-2024թթ. եղել է «Ռեալի» համաքաղաքային հիմնական հակառակորդի` Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, 427 խաղում խփել է 48 գոլ, կատարել 26 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025