Բավարիան հետաքրքրված է Ատլետիկոյի առաջատարներից մեկի ծառայություններով

Բավարիան հետաքրքրված է Ատլետիկոյի առաջատարներից մեկի ծառայություններով

14/03/2021 - 17:49

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը ցանկանում է լքել մադրիդյան ակումբը։

Հաղորդվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու առաջարկ է ստացել «Բավարիայից»։ Գերմանական ակումբում խաղալու ցանկությունն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի իսպանացին որոշում կայացնի հեռանալ «Ատլետիկոյից»։

Ըստ գործող պայմանագրի, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, Սաուլի հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո, սակայն աղբյուրի փոխանցմամբ` «մատրասայինները» պատրաստ են հրաժարվել իրենց ֆուտբոլիստի ծառայություններից 35-50 մլն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով Սաուլ Նիգեսը մասնակցել է 29 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023