Սաուլը հայտարարել է նոր ակումբի մասին, որի մասին Twitter-ում նախօրոք տարօրինակ գրառում էր կատարել?

Սաուլը հայտարարել է նոր ակումբի մասին, որի մասին Twitter-ում նախօրոք տարօրինակ գրառում էր կատարել?

03/06/2020 - 15:33

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը երեք օր առաջ՝ մայիսի 31-ին, Twitter-ում տարօրինակ գրառում էր կատարել՝ նշելով, որ երեք օր անց կհայտնի նոր ակումբի մասին։

Այսօր՝ հունիսի 3-ին, նշել է, թե ինչ ակումբի մասին է խոսքը։ Պարզվում է՝ Սաուլը նոր ֆուտբոլային ծրագիր է սկիզբ դրել հարազատ՝ Էլչե քաղաքում։ Սաուլն իր եղբոր հետ ստեղծել է «Կորկ Սիթի» ֆուտբոլային ակումբը։

Այդ ակումբը շեշտը դնելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը՝ միավորելով 30 ակումբի և 4-18 տարեկան 500 ֆուտբոլիստների։

Սաուլը «Ատլետիկոյի» սան է։ Մադրիդյան ակումբի կազմում կիսապաշտպանը հանդես է գալիս 2013 թվականից, իսկ նրա և ակումբի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Transfermarkt.com-ը խաղացողին գնահատում է 72 մլն եվրո։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023