«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչը կրկին խոսել է Սպերցյանի մասին
«Սաութհենփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը կրկին խոսել է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին.
«Ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։ Կողմերն իրենց մտադրություններն ունեն, բանակցելը դժվար է։ Մենք անկեղծ ենք, իսկ մարդիկ սովորաբար դժվարանում են հաշտվել դրա հետ»,- ասել է բելգիացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է Daily Echo-ն։
32-ամյա մասնագետն օրեր առաջ հաստատել էր, որ անգլիական ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով։
Այդուհանդերձ, օգոստոսի 20-ին հայտնի է դարձել, որ «Կրասնոդարը» հրաժարվել է 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը վաճառել «սրբերին»` չունենալով երաշխիքներ, որ առանց խնդրի կստանա տրանսֆերի համար նախատեսված գումարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաութհեմփթոն, Վիլիամ Սթիլ, տրանսֆերներ