«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել «Կրասնոդարին»
«Սաութհեմփթոնը» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։
Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել Ռուսաստանի չեմպիոնին և այժմ պատրաստ է վճարել 14 միլիոն դոլար։ «Կրասնոդարը» Սպերցյանի հաջորդ տրանսֆերից նաև մասնաբաժին կունենա։
«Կրասնոդարին» «սրբերի» առաջին առաջարկը (11 միլոին դոլար) չի բավարարել։ Այժմ «Սաութհեմփթոնը» հուսով է, որ «ցլերը» կհամաձայնեն վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին։
Ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին ու Սպերցյանը օգոստոսի 15-ին հանդիպել են։ Գալիցկին ֆուտբոլիստին հայտնել է, որ դժգոհ է «Սաութհեմթոնի» առաջին առաջարկից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաութհեմփթոն, Սերգեյ Գալիցկի, տրանսֆերներ