Սաութհեմպտոնի պաշտպանը նախկին ընկերուհուն ստիպել է հակաբեղմնավորիչ ընդունել, ինչի պատճառով մահացել է նրանց դուստրը
«Սաութհեմպտոնի» պաշտպան Յան Վալերիի նախկին ընկերուհին խաղացողի նկատմամբ լուրջ մեղադրանք է ներկայացրել։ Երեկ՝ ապրիլի 17-ին, Twitter-ում Justice for Hera (Հերայի արդարության համար) անունով նոր օգտատեր է հայտնվել՝ կատարելով գրառում, որտեղ պատմել է, թե ինչպես է նրանց ընդհանուր երեխան մահացել, որին խթանել է հենց ֆուտբոլիստը։
«Աղջկաս գերեզմանին ես չեմ լռի։ Ես պետք է հետք է հետևեմ, որպեսզի բոլորը իմանան ճշմարտությունը, իսկ արդարությունը վերականգնվի։ Քանի դեռ ես խոսելու իրավունք ունեմ, պետք է բարձրաձայնեմ։ Ինձ հրահանգվել է այս ամենը չբարձրաձայնել, սակայն ես այդպես վարվել չեմ կարող և ցանկանում եմ դստերս համար վերականգնել արդարությունը։ Շուտով այս ամենը կհրապարակվի թերթերում, սակայն ոչ ուշադրության գրավման, այլ արդար դատաստանի համար։
Ես Յանի հետ կարճ հարաբերություններ եմ ունեցել, որը 2018 թվականի վերջում հանգեցրեց հղիության։ 2019 թվականի սկզբում նա ինձ խնդրեց, որպեսզի ես աբորտ անեմ, սակայն ես մերժեցի նրան։ Երբ ես արդեն հղիության 20-րդ շաբաթում էի, Յանը առցանց պատվիրեց հակաբեղմնավորիչ դեղահաբեր։ Նա այդ դեղահաբը գցել էր ջրի մեջ և տվել էր ինձ, որպեսզի խմեմ։ Դա եղել է այն ժամանակ, ես գնացել էի նրա մոտ խոսելու մեր ապագա երեխայի մասին։ Երբ ես խմեցի ջուրը, անմիջապես ցավեր ունեցա։
Ինձ անմիջապես հոսպիտալացրին, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը (УЗИ) ցույց տվեց, որ երեխայի սիրտը լավ չի աշխատում, որը երբևէ չէր եղել։ Հակաբեղմնավորիչ դեղահաբեր կարելի է ընդունել հղիության այն ժամանակ, երբ դեռ տաս շաբաթական էլ չկա, այդ իսկ պատճառով դեղահաբերը չէին «սպանել» դսրտերս, սակայն հանգեցրել էին սրտային հիվանդության, որն էլ հետագայում ճակատագրական եղավ նրա համար։
Երբ նա ծնվեց, նրա զարկերակը կտրուկ դանդաղեց։ Բժիշկները մեկ ժամից ավել փորձեցին նրան վերակենդանացնել, սակայն արդեն ամեն ինչ անհնար էր։ Նա խաղաղ մահացավ իմ գրկում։ Նա պայքարեց ավելի քան երկու ժամ, սակայն մահացավ սրտի կանգ առնելու պատճառով։
Մինչև այն պահը, երբ Յանն ինձ խմացրել էր այդ դեղը, բոլոր հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխայի սրտի հետ ամեն ինչ կարգին է, իսկ դրանից հետո ամեն ինչ փոխվեց։ Այդ դեղահաբի հետևանքով ես լուրջ խնդիրներ ունեցա հղիության ընթացքում։ Ես արյունահոսություններ և ուժգին ցավեր էի ունենում, ինչպես նաև արդեն նշեցի, որ հղիության ժամանակ աղջկաս սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացան։
Նրան անվանել էին Հերա։ Յանը ներկա չի գտնվել նրա հուղարկավորությանը, քանի որ երբ իմացավ նրա մահվան մասին, նա զվարճանում էր Ֆրանսիայում»,- գրել է Յան Վալերիի ընկերուհին։
Ավելի ուշ այդ օգտատերը ջնջեց իր հաշիվը, սակայն այլ օգտատերեր հասցրել էին տարածել այդ գրառումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց։
«Ես ջնջում եմ Twitter-ի իմ հաշվը, քանի որ ամեն ինչ ասացի։ Հուսով եմ՝ արդարությունը մեկ օր կվերականգնվի։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների համար»,- գրված է եղել վերջին գրաման մեջ։
# Յան Վալերի, Սաութհեմփթոն