«Սաուդյան Արաբիայում խաղալ նախկինում արդեն վաստակած գումարի համար ինձ խղճուկ կթվար». Վան Բաստենը` Մեսսիի մասին.
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարկո վամն Բաստենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի` կարիերան Սաուդյան Արաբիայում հավանական շարունակության մասին.
«Սաուդյան Արաբիայում խաղալ նախկինում արդեն վաստակած գումարի համար ինձ խղճուկ կթվար։
Մեսսին պետք է զբաղվի այն ամենով, ինչ սիրում է։ Նա պետք է լինի ինքն իր ղեկավարը»,- Վան Բաստենի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսիի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Նա կարիերայի շարունակության դեռևս միակ պաշտոնական առաջարկը ստացել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբից, որը պատրաստ է նրան տարեկան 400 մլն եվրո աշխատավարձ վճարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Լեո Մեսսի, Մարկո վան Բաստեն, ՊՍԺ, տրանսֆերներ