Սան-Սիրո մարզադաշտը, հնարավոր է, քանդվի
Իտալիայի մշակութային ժառանգությունը վերահսկող հանձնաժողովի խորհուրդը «Սան-Սիրո» մարզադաշտի հետ կապված որոշում է կայացրել։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, խորհրդի որոշմամբ մարզադաշտը չի համարվում Միլան քաղաքի պատմամշակութային ժառանգությունը։ Խորհրդն այդպիսի որոշումը բացատրում է հետևյալ կերպ․ մարզադաշտը 1990 թվականի աշխարհի առաջնությունից առաջ վերանորորգվել է, ինչի պատճառով չեն պահպանվել ճարտարապետական այն հանգույցները, որոնք կառուցվել էին 1925 թվականին և 1930 թվականի՝ մարզադաշտի չափերի մեծացումից հետո։
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ, եթե մարզադաշտը պարբերաբար վերանորոգվում է, ապա այն չի կարող համարվել պատմամշակութային ժառանգություն։
Այժմ հավանական է, որ «Սան-Սիրո» մարզադաշտը կքնադվի՝ չնայած քաղաքային իշխանությունների այն հորդորներին, որ մարզադաշտը պետք է կանգուն մնա։
Հիշեցնենք, որ «Սան-Սիրո» մարզադաշտում հանդես են գալիս երկու միլանյան ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»։
# Ինտեր, Միլան, Սան-Սիրո