Սան Մարինոն պատմական հաղթանակ է տարել 🎥
Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրում Սան Մարինոյի հավաքականը Սերավալեի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցել է Լիխտենշտայնի թիմի դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվել է դարպասի մեկ գրավում. Սան Մարինոն 19-ամյա Նիկո Սենսոլիի խփած գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով։
Այդ հաղթանակը պատմական է դարձել Սան Մարինոյի թիմի համար։ Այդ երկրի հավաքականն առաջին անգամ է հաղթել պաշտոնական խաղում։
Նախորդ 176 պաշտոնական խաղերում հարավեվրոպացիները գրանցել էին 5 ոչ-ոքի ու կրել 171 պարտությունը։
Առհասարակ, Սան Մարինոն պատմության մեջ տարել է միայն երկրորդ հաղթանակը։ Առաջինը նույնպես գրանցվել էր Լիխտենշտայնի դեմ խաղում, երբ 2004 թ. ապրիլի 28-ին առավելության էր հասել նույն` 1:0 հաշվով։
Սան Մարինոն վաստակել է 3 միավոր և գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։ Ռոբերտո Չևոլիի գլխավորած հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 10-ին և հյուրընկալվելու է Ջիբրալթարին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Լիխտենշտեյնի հավաքական, Նիկո Սենսոլի, Ռոբերտո Չևոլի, Սան Մարինոյի հավաքական