Սանչոյի տրանսֆերը մոտ է կայացմանը․ կողմերը համաձայնության են հասել
«Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն անչափ մոտ է «Մանչեսթեր Յունյաթեդ» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը բանակցում են, որը թևակոխել է վճռորոշ փուլ։ Դորտմունդյան ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 120 մլն եվրո։ Այդ գումարը «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վճարել մաս-մաս, ինչին դորտմունդյան համաձայն է։ Ներկա պահին բանակցությունները մեծ առաջընթացով շարունակվում են։ Ավելի վաղ գերմանական ակումբը «կարմիր սատանաների» ղեկավարությունից պահանջում էր, որպեսզի նրանք գումարը վճարեն միանգամից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի հետ վաղուց համաձայնեցրել է խաղացողի անձնական պայմանագրի կետերը։ Կողմերի միջև 5 տարվա պայմանագիր է կնքվելու։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, 20-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ տրանսֆերն արագ կիրականացվի, քանի որ ցանկանում է հնարավորինս շուտ համալրի «ՄՅՈՒ»-ի շարքերը։ «Բորուսիան» էլ իր հերթին ցանկանում է, որպեսզի գործարքն ավարտին հասցվի մինչև հաջորդ երկուշաբթի, երբ սկսվել է միջմրցաշրջանային հավաքները, սակայն մանկունյական ակումբը կարծես թե կասկածում է, որ դա հնարավոր է։ Դորտմունդյան ցանկանում է շուտ ավարտին հասցնել գործարքը, որպեսզի ժամանակ ունենա նաև Սանչոյին փոխարինողին ձեռք բերել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական տարբերակը «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայն է, սակայն հոլանդացի ֆուտբոլիստը միակ տարբերակը չէ։
Ջեյդոն Սանչոն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դեպայը 19 խաղում խփել է 14 գոլ։
# Բորուսիա-Դորտմունդ, Լիոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեմֆիս Դեպայ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո