Սանչեսը երեքշաբթի Ինտերում բուժզննություն կանցնի
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բուժզննություն կանցնի երեքշաբթի, եթե ակումբները մինչ այդ հասցնեն համաձայնեցնել գործարքի բոլոր դետալները:
Նշվում է նաև, որ ՄՅՈւ-ն կշարունակի վճարել չիլիացի ֆուտբոլիստի աշխատավարձի մասը: «Ինտերը» վարձակալում է Սանչեսին և նրան գնելու իրավունք կունենա միայն պայմանագրի ժամկետի լրանալուց հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչեսի համար միլանցիները անգլիական ակումբին կվճարեն 15 մլն եվրո: