Սանոսյան. «Սա ոչ թե պարտություն է, այլ նվաճում»
Վլադիմիր Սանոսյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Եվրո-2026-ում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին.
«Սա ոչ թե պարտություն է, այլ նվաճում։ Մենք Եվրոպայի լավագույն 8 հավաքականների թվում ենք։ Ավարտեցինք պայքարը մրցաշարում։ Մեծ պատիվ էր խաղալ և ազգային հավաքականի հետ նորամուտն արժանապատիվ նշել նման խոշոր մրցաշարում։ Մենք պատմություն կերտեցինք։ Հպարտ եմ մեր թիմով։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում էին մեզ»,- գրել է Հայաստանի հավաքականի ավագը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի հավաքականը 7 միավորով B խմբում գրավեց առաջին տեղը` դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 0:3 հաշվով պարտվեց Խորվաթիայի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ