Սանե. Մենք համբերություն դրսևորեցինք և ցույց տվեցինք մեր ֆուտբոլը
«Ման Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն ամփոփել է ԱՊԼ-ի շրջանակներում ՄՅՈւ-ի դեմ կայացած հանդիպումը (0:2):
23-ամյա գերմանացին դարձավ այս հանդիպման երկրորդ գոլի հեղինակը:
«Սա բարդ խաղ էր: Առաջին կեսում մենք պրոբլեմներ ունեինք, բայց արդյունքում մենք ամեն ինչ ճիշտ արեցինք: Մենք համբերություն դրսևորեցինք և ցույց տվեցինք մեր ֆուտբոլը:
Գվարդիոլան մեզ միշտ փորձում է օգնել տեսնել, թե ինչն ենք մենք վատ արել, ինչպես նաև այն, թե ինչն ենք լավ արել՝ խաղի ընդմիջման ժամանակ օրինակներ ցույց տալով:
Ամեն հանդիպմանը, եթե այն սկսում ես պահեստայինների նստարանին, հուսով ես, որ դաշտ դուրս կգաս: Հատկապես դերբիում: Ես սպասում էի և հույս ունեի: Իսկ երբ Սթերլինգն ինձ փոխանցում կատարեց, ես հասկացա, որ պետք է արագ գործել:
Մենք ուղղակի փորձում ենք հաճույք ստանալ, ջանասիրաբար աշխատել և փորձել կենտրոնանալ մեզ վրա: Ամեն ինչ մեր ձեռքերում է:»,- Սանեի խոսքերն է մեջբերում BBC-ն: