«Սանդերլենդը» 8 տարի անց դուրս եկավ ԱՊԼ` թրիլերային հաղթանակ կորզելով «Շեֆիլդից» 🎥

«Սանդերլենդը» 8 տարի անց դուրս եկավ ԱՊԼ` թրիլերային հաղթանակ կորզելով «Շեֆիլդից» 🎥

24/05/2025 - 20:55

Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում «Սանդերլենդը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական համառ ու լարված պայքարում, որը թրիլերային ավարտ ունեցավ. «Սանդերլենդը» 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց և 8 տարի անց նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։

25-րդ րոպեին «Շեֆիլդից» հաշիվը բացեց Թայրիզ Քեմբելը։ «Սանդերլենդից» 76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Էլիզեր Մայենդան, իսկ մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին Ռեժիս Լե Բրիի գլխավորած թիմից հերոսացավ Թոմ Ուսթոսոնը։

Ապսիսով, «Սանդերլենդը» 2016/17 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հանդես կգա Պրեմիեր լիգայում։ Բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր նվաճել են նաև «Լիդսն» ու «Բարնլին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023