Սամուել Էտո’օ. «Եղբա՛յր, կարող ես ինձ վրա հույս դնել»

Սամուել Էտո’օ. «Եղբա՛յր, կարող ես ինձ վրա հույս դնել»

23/03/2020 - 13:14

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’օն աջակցություն է հայտնել իր նախկին խաղընկեր Ռոնալդինիոյին, ով ներկայումս կեղծ փաստաթղթեր պահելու մեղադրանքով գտվնում է Պարգվայի բանտերից մեկում։

«Ողջույն եղբայր։ Բառեր չեմ գտնում։ Չեմ կարող արտահայտել իմ զգացողությունները։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչի միջով ես անցնում։

Ես միայն կարող եմ քեզ մաղթել, որ ուժեղ լինես և ցանկանում եմ ասել, որ շատ սիրում եմ քեզ։ Հուսով եմ՝ ամեն ինչ շուտով կկարգավորվի, քանի որ դու հիանալի մարդ ես։ Կարող ես ինձ վրա հույս դնել, որ ես կանեմ անհրաժեշտ ամեն ինչ»,- նշել է կամերունցի նախկին ֆուտբոլիստը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023