Սամուել Էտոն հարվածել է իրեն նկարահանող երկրպագուին 🎥
«Բարսելոնայի», «Ինտերի» և մի շարք այլ անվանի ակումբների նախկին հարձակվող Սամուել Էտոն, ով այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, հայտնվել սկանդալի եզրին։
41-ամյա մասնագետը ներկա եղել ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում կայացած Բրազիլիա – Հարավային Կորեա (4:1) հանդիպմանը, որի ավարտից հետո, երբ լքելիս է եղել Դոհայի «974» մարզադաշտը, կոնֆլիկտի է բռնվել իրեն շրջապատած երկրպագուներից մեկի հետ։
Բանն այն է, որ նրանցից մեկը հանել է տեսախցիկն ու սկսել նկարահանել Էտոյին, ինչը դուր չի եկել վերջինիս։
Էտոյին շրջապատող անձանցինձ մեկը, ով հավանաբար նրա անվտանգության աշխատակիցներից է, խլել է տվյալ տղամարդուց տեսախցիկը։
Ինքն` Էտոն, չի սահմանափակվել դրանով և հարձակվել է այդ երկրպագուի վրա, ոտքով հարվածել նրան ու ինչ-որ բան պահանջել նրանից։
Նշենք, որ այդ դրվագը ֆիքսել է La Opinion պարբերականի տեսախցիկը, որն էլ հրապարակվել է համացանցում, ինչից հետո տեսանյութը բուռն արձագանք է ստացել։
Հավելենք, որ Սամուել Էտոն, բացի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ լինելուց, նաև ՖԻՖԱ-ի դեսպան է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Կամերունի հավաքական, Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիա, Մունդիալ-2022, Սամուել-Էտո՛Օ, Քաթար-2022