Սալերնիտանան, չնայած ջախջախիչ հաշվով պարտությանը, պահեց տեղն Ա սերիայում🎥
Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Սալերնիտանան» սեփական հարկի տակ մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Բավական դինամիկ և ակտիվ հանդիպում ստացվեց երկու ակումբների կողմից էլ, սակայն, կարելի է ասել, բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Ուդինեից ժամանած հյուրերը կարողացան 4 անպատասխան գնդակ ուղարկել «Սալերնիտանայի» դարպասը։
«Ուդինեզեի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժերար Դելոֆեուն, Դեսթին Ուդոջին, Իլիա Նեստերովսկին ու Ռոբերտո Պերեյրան։
Գաբրիելե Չոֆիի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 47 միավոր ու առաջնությունն ավարտեց 12-րդ հորիզոնականում։
«Սալերնիտանան» մնաց 31 միավորով և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականում ու պահեց տեղն Ա սերիայում։
Հատկանշական է, որ զուգահեռաբար ընթացող խաղում «Կալյարին» չկարողացավ կոտրել «Վենեցիայի» դիմադրությունն ու փրկվել. գրանցվեց 0:0 հաշիվը։
«Կալյարին», 30 միավորով, զբաղեցրեց 18-րդ, իսկ «Վենեցիան», 27 միավորով, վերջին` 20-րդ հորիզոնականը։ Այս ակումբները դուրս մնացին Ա սերիայից ու հաջորդ մրցաշրջանում կխաղան Բ սերիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դաստին Ուդոգիե, Դավիդե Նիկոլա, Ժերար Դեուլոֆեու, Իլիա Նեստերովսկի, Կալյարի, Ուդինեզե, Ռոբերտո Պերեյրա, Սալերնիտանա, Վենեցիա