Սալայի ընտանիքի ջանքերով ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հունվարի 24-ին Էմիլիանո Սալայի՝ ռադարներից կորած մասնավոր ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
GoFundMe ֆոնդի միջոցով գումարներ են հավաքագրվել որոնողական աշխատանքները վերսկսելու համար: L’Equipe-ը հայտնում է, որ ֆոնդին գումարներ են ուղղել մի շարք հայտնի ֆուտբոլիստներ՝ Նգոլո Կանտեն, Իլկայ Գյունդողանը, Կորենտեն Տոլիսոն, Ժոֆրե Կոնդոգբիան և այլք:
Այսօր՝ հունվարի 26-ին, Սալայի բարեկամների ջանքերով կազմվել է տեղական որոնողական օպերացիա: