Սալահն իսպանական գրանդին խոստացել է 2023 թ. ամռանն անվճար համալրել նրա շարքերը
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո հեռանա մերսիսայդյան ակումբից։
Եգիպտացի հարձակվողի ու «կարմիրների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 29-ամյա ֆուտբոլիստի հաջորդ հավանական ակումբը «Բարսելոնան» է, որի ղեկավարությանը նա խոստացել է 2023 թ. ամռանն անվճար համալրել կատալոնական ակումբի շարքերը։
Բանն այն է, որ «Բարսելոնայի» հետ բանակցությունների գործոնը հիմնական պատճառն է, որ Սալահը երկմտում է նոր պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։
Ավելի վաղ հաղ կային խոսակցություններ, որ «Լիվերպուլի» ղեկավարության և Սալահի միջև վերջին 6 ամսում չի եղել որևէ բանակցություն։
Վերջին անգամ, երբ կողմերը քննարկել են պայմանագրի երկարաձգման հարցը, աղբյուրի փոխանցմամբ, հսկայական տարբերություն է եղել Սալահի առաջարկած աշխատավարձի չափի և ակումբի պատրաստակամության միջև:
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 254 հանդիպում` դառնալով 156 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, տրանսֆերներ