Սալահը կրկնել է Քեյնի ու Ֆիլիպսի ռեկորդը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։
Մերսիսյայդյան ակումբի կազմից հաշիվը բացել է Մոհամեդ Սալահն ու ռեկորդ կրկնել, հայտնում է Opta-ն։
Եգիպտոսցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի արտագնա խաղերում 16-րդ գոլն է խփել։ Մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս նույնքան գոլ են խփել նաև Կևին Ֆիլիպսը («Սանդերլենդ», 1999/00) ու Հարի Քեյնը («Տոտենհեմ», 2022/23)։
Սալահը 25 գոլով գլխավորում է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը, իսկ «Լիվերպուլը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Լիվերպուլ, Կևին Ֆիլիպս, Հարի Քեյն, Մոհամեդ Սալահ