Սալահը կարող է բաց թողնել հաջորդ մրցաշրջանի սկիզբը
Եգիպտոսի Մ-23 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Շոուքի Ղարիբը հայտնել է, որ Լիվերպուլի ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալահը հրավիրվել է հավաքական՝ 2020 թ․ Օլիմպիական խաղերին մասնակցելու։
23 տարեկանից մեծ երեք հնարավոր ֆուտբոլիստներից, որոնց մենք իրավունք ունենք հրավիրել, Սալահը միակն է, որի թեկնածության հարցում մենք կողմնորոշվեկ ենք, քանի որ նա ուղղակի աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Առայժմ ընդհանրապես չեմ քննարկել սա Սալահի հետ, բայց Օլիմպիադային մասնակցելը նրանից շատ ջանքեր չի պահանջի, – մեջբերում է Ղարիբին KingFut պարբերականը՝ վկայակոչելով ON Sport-ին։
Խաղացողի գործակալ Ռամի Աբբաս Իսսան թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սալահը դեռևս չի կայացրել վերջնական որոշում։
# Եգիպտոսի հավաքական, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Օլիմպիական_խաղեր