Սալահը գերազանցել է Ռունիի տպավորիչ ռեկորդը 📸
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրոմ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 3:3 է գրանցել «Նյուքասլի» հետ։
Մերսիսայդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի և ասիստի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը։
Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ եգիպտոսցի ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում արդեն 37-րդ անգամ է մեկ խաղում դառնում ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ։
Այդ ցուցանիշով Սալահը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին։ Վերջինս 36 անգամ է մեկ խաղում գոլ և ասիստ կատարել։ Լավագույն հնգյակում են նաև Թիերի Անրին (32), Ալան Շիրերը (31) և Էնդի Քոուլը (28)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Էնդի Քոուլ, Թիերի Անրի, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Մոհամեդ Սալահ, Ուեյն Ռունի