ՈՒԵՖԱ-ն աջակցել է առաջին տրանսգենդեր մրցավարին
Ինչպես գիտեք, ֆուտբոլային աշխարհում առաջին տրանսգենդեր մրցավարն է ի հայտ եկել։ Իսրայելցի մրցավար Սագի Բերմանը փոխել է սեռը՝ դառնալով կին։
Այժմ նրա անունը Սապիր Բերման է (խմբ․՝ սապիր եբրայերենից թարգմանաբար նշանակում է շափյուղա, որը թանկարժեք քար է)։
ՈՒԵՖԱ-ն աջակցել է Սապիր Բերմանին՝ Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը․
«Ոգեշնչող պատմություն է, որն ընդգծում է ֆուտբոլի ազատամտությունը։ Սամիր Բերման, կեցցե՜ս, մենք քեզ հետ ենք»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիա, ՈւԵՖԱ, Սապիր Բերման