Սաուդյան Արաբիան նպատակ ունի ԱԱ-2034-ում հասնել նվազագույնը կիսաեզրափակիչ
Սաուդյան Արաբիան սկսել է նախապատրաստվել աշխարհի 2034 թ. առաջնությանը, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն` երկրում նպատակ ունեն տնային աշխարհի առաջնությունում հասնել նվազագույնը կիսաեզրափակիչ։ Դրա համար Սաուդյան Արաբիան ցանկանում է աշխատանքի հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլային գծով խորհրդական Լուիշ Կամպուշին։
Նախորդ շաբաթ Շվեյցարիայի Ժնև քաղաքում պորտուգալացի ֆունկցիոների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև բանակցություններ են կայացել։
Հաղորդվում է, որ մերձավորարևելյան երկրի ներկայացուցիչները 60-ամյա Կամպուշին 10 տարվա պայմանագիր են առաջարկել և 200 միլն եվրո աշխատավարձ (տարեկան` 20 միլիոն)։
Կամպուշը պետք է բարեփոխի և կազմավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը` աշխարհի առաջնության կիսաեզրափակչի հասնելու համար: Նա ունենալու է նաև միջանկյալ նպատակներ և առաջադրանքներ։
Պորտուգալացի մասնագետն արաբներին պետք է պատասխանի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Կամպուշը դեռ գործող պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ և նախընտրում է աշխատանքը շարունակել փարիզյան ակումբում։ Այդուհանդերձ, կողմերի համաձայնագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին և դրա երկարաձգման հարցում բանակցությունները փակուղի են մտել։
Բացի այդ, Կամպուշն աշխատանքի առաջարկներ ունի նաև «Արսենալից» և «Չելսիից»։ Նա «Պարի Սեն-Ժերմենում» աշխատանքի է անցել 2022 թ. հուլիսին, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մադրիդի «Ռեալում», «Մոնակոյում», «Սելտայում», «Լիլում», «Գալաթասարայում» և այլուր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-2034, Աշխարհի առաջնություն, Լուիշ Կամպուշ, ՊՍԺ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիա-2034, Սաուդյան Արաբիայի հավաքական