Ռուս դարպասապահը տուգանվել է երկրի իշխանություններին քննադատելու համար
Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Կռիլյա Սովետովի» դարպասապահ Եվգենի Ֆրոլովը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի իշխանություններին։ Պատճառը կառավարության գործելաոճն է կորոնավիրուսի համաճարակի օրերին։
«Այն, ինչ հեռուստացույցով ասում է նախագահը, անմտություն է, դատարկաբանություն։ Հստակ քայլեր չեն իրականացվում։ Վճարովի արձակուրդն էլ չկա։ Նախագահն ասած «պետք է», սակայն նրան ոչ ոք չի լսում։
Մարդիկ ինձնից պարտքով փող են խնդրում վերջին օրերին, իսկ ես նրան պատասխանում եմ․ «Ի՞նչ եղավ վճարովի արձակուրդը»։ Նրանք ինձ պատասխանում են, որ բանկերն ավելի շատ գումար են պահանջում վերջին օրերին։
Ստացվում է՝ մարդիկ բանկից փող են վերցնում և հետ վճարելու համար չեն ունենում գումար, քանի որ չեն աշխատում։ Այս պարագայում նախագահն ասում է մի բան, սակայն տեղի է ունենում մեկ այլ բան։ Փաստացի իշխանությունը չի անում ոչ մի բան։ Երկրի նախագահը կա՛մ լիդեր չէ, կա՛մ էլ չի հարգում ժողովրդին։ Ցանկանում եմ բացել հասարակության աչքերը, քանի որ այն, ինչ հաղորդվում է հեռուստատեսության, պարզապես դատարկաբանություն է և չարիք, և իրական կյանքում ամեն ինչ լրիվ այլ է»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է լրագրող Սերգեյ Եգորովը։
Ֆրոլովի խոսքերից հետո «Կռիլյա Սովետովը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Այսօր համացանցում հայտնվել է «Կռիլյա Սովետովի» դարպասապահ Եվգենի Ֆրոլովի հարցազրույցից որոշ մասեր, որը նա տվել է լրագրող Սերգեյ Եգորովին։ Ակումբը հասկանում է, որ դարպասապահի արտահայտած խոսքերը նրա անձնական կարծիքն է, որոնք, սակայն, չեն համապատասխանում ակումբի քաղաքականությանը։ Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը չեն կիսում Եվգենի Ֆրոլովի այդ մտքերը։
Վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունները շատ բան են արել, որպեսզի թե՛ ամբողջ երկրում թե՛ կոնկրետ հենց Սամարայի երկրամասում ֆուտբոլը զարգանա։ Բավական է ասել, որ Սամարայում կառուցվեց գերժամանակակից մարզադաշտ, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։ Բոլոր երկրպագուները շատ գնահատում են «Սամարա Արենայի» հնարավորությունները և առավելությունները, որի կառուցումը գրեթե անհնար էր առանց երկրի իշխանությունների աջակցության։ Այս դժվար ժամանակահատվածում մենք պետք է համախմբվենք, որպեսզի հաղթենք համավարակը։
Հարցազրույցի ժամանակ Եվգենի Ֆրոլովը խախտել է իր պայամանագրի կետերից մեկը և վնաս է հասցրել ակումբի շահերին։ Տեղի կունենա կարգապահական նիստ, և նա կտուգանվի»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ երկրպագուները խիստ քննադատել են ակումբի այդ որոշումը։ Շատերը մեկնաբանություններում գրել են, որ դա խայտառակություն է։
# Եվգենի Ֆրոլով, Կռիպլյա Սովետով, ՌՊԼ