Ռուսաստանն ընկերական խաղում ջախջախեց Զամբիային 🎥
Ռուսատանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց և Մոսկայում մրցեց Զամբիայի թիմի դեմ։
Ռուսները հերթական ջախջախիչ հաղթանակը տարան` առավելության հասնելով 5:0 հաշվով։
Վալերի Կարպինի գլխավորած թիմից հեթ-տրիկ գրանցեց Մաքսիմ Գլուշենկովը, մեկական գոլ էլ խփեցին Իլյա Վախանիան ու Ալեքսեյ Բատրակովը։
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը վերջին 8 ընկերական խաղերում մրցակիցներին հաղթել է ընդհանուր 44:0 հաշվով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից և պաշտոնական հանդիպումներ չի անցկացնում 2022 թ. մարտից։