Ռուսաստանն ընեկարական խաղում խոշոր հաշվով հաղթեց Կատարին 🎥
Ռուսաստանի ազգային հավաքականը Դոհայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Կատարի թիմի հետ` հաղթելով 4:1 հաշվով։
Վալերի Կարպինի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Գոլովինը, Մատվեյ Կիսիլյակը, Իվան Սերգեևեն ու Ալեքսեյ Միրանչուկը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022թ. փետրվարից ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից և միայն ընկերական հանդիպումներ է անկացնում։
Ռուսները հաջորդ ընկերական հանդիպմանը կմասնակցեն հոկտեմբերի 10-ին և կմրցեն Իրանի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am