Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդարին» ջախջախել Մոսկվայի «Դինամոյին» 🎥

Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդարին» ջախջախել Մոսկվայի «Դինամոյին» 🎥

14/08/2025 - 00:17

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց Մոսկվայի «Դինամոյին»։

Հյուրերի կազմում 67-րդ րոպեին փոխարինման մտավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 87-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` դնելով հանդիպման վերջակետը։

25-ամյա Սպերցյանը 2025/26 մրցաշրջանի 7 խաղում 2 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

Մուրադ Մուսաևի գլխագորած թիմից դուբլ է գրանցել, Կազբեկ Մուկայիլովը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Գուստավո Ֆուրտադոն։

«Կրասնոդարն» առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում և B խմբում 3 միավորով երկրորդ տեղում է։ «Դինամոն» նույնպես 3 միավոր ունի և երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023