Ռուսական ծագմամբ երիտասարդ միլիարդատերը Անգլիայում ակումբ կգնի
Անգլիական «Սանդերլենդ» ֆուտբոլայի անկումբը շուտով նոր սեփականատեր կունենա։ Նա ռուսական ծագմամբ 22-ամյա միլիարդատեր Կիրիլ Լուի-Դրեյֆուսն է։ Երիտասարդը անգլիական երրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթեը գնում է գործարար Ստյուարդ Դոնալդից։ Գործարքը լիարժեք կատարված համարելու համար մնացել է միայն Անգլիայի ֆուտբոլի լիգայի թույլտվությունը։
«Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ստյուարտ Դոնալդին՝ վերջին 3 ամիսների ընթացքում ինձ հետ ազնիվ և խելացի համագործակցության համար, որի շնորհիվ ինձ հաջողվեց գնել «Սանդերլենդի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
Գիտեմ, թե մի քանի տարի առաջ թիմն ինչպիսի հաջողությունների է հասել, և տեղյակ եմ՝ ինչ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած հիմա։ Գիտակցում եմ իմ առջև դրված առաջադրանքի ծանրությունը»,- Լուի-Դրեյֆուսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Կիրիլի մայրիկը՝ Մարգարիտա Բոգդանովայի, ըստ Forbes-ի 2020 թվականի տվյալների, տիրապետում է 5,6 միլիարդ դոլարի կարողության, որը նրան բաժին է հասել գործարար ամուսնու՝ Ռոբերտ Լուի-Դրեյֆուսի մահից (2009թ․) հետո։ Ըստ Forbes-ի՝ Մարգարիտան Ռուսաստանի ամենահարուստ կինն է։
Կիրիլ Լուի-Դրեյֆուսի կարողության մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ։ Ըստ որոշ աղբյուրների՝ նրա կարողությունը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։
# Կիրիլ Լուի-Դրեյֆուս, Մարգարիտա Բոգդանովա, Սանդերլենդ, Ստյուարդ Դոնալդ