Ռունին տեղափոխվել է «Բարսայի» առաջին թիմ ու փոխել խաղային համարը 📸
«Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարդաղջին տեղափոխվել է ակումբի առաջին թիմ, հաստատում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Շվեդիայի ազգային հավաքականի վինգերը փոխել է նաև խաղային համարն ու «28»-ի փոխարեն այսուհետ հանդես կգա «19»-ով։
«19» համարով նախկինում կատալոնական ակումբում խաղացել է լեգենդար Լիոնել Մեսին։ Նախորդ մրցաշրջանում այդ համարը պատկանում էր «կապտանռնագույնների» առաջատար Լամին Յամալին։
Նույն համարով «Բարսայում» ժամանակին խաղացել են նաև Սերխիո Ագուերոն, Ֆրանկ Կեսիեն, Ֆերան Տոռեսը, Մարտին Բրեյթվեյթը, Կևին-Պրինս Բոատենգը, Մունիր Էլ Հադադին, Իբարհիմ Աֆելայը, Լուկա Դինը, Մաքսվելը, Պատրկ Կլույվերտը և այլք։
20-ամյա Բարդաղջին նախորդ ամռանն է տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա մինչև այժմ գրանցված էր որպես ակումբի երիտասարդական թիմի անդամ։
Եզրայինը «բլաուգրանայի» հիմնական թիմում 14 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ռունի Բարդաղջի