Ռունին վնասվածք է հասցրել իր թիմի ֆուտբոլիստին

Ռունին վնասվածք է հասցրել իր թիմի ֆուտբոլիստին

27/07/2021 - 17:26

Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին վնասվածք է հասցրել իր թիմի ֆուտբոլիստին։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, վնասվածքների պատճառով «Դերբիի» հերթական մարզմանը ներկա չեն եղել բավարար քանակի ֆուտբոլիստներ, ինչի պատճառով երկկողմանի խաղին իր մասնակցությունն է ունեցել նաև Ռունին, որի ընթացքում 35-սմյա մասնագետը կոպիտ սահանկում է թույլ տվել կիսապաշտպան Ջեյսոն Նայթի նկատմամբ, ով կոճի վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել մինչև 3 ամիս։

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին «Դերբիի» գլխավոր մարզիչ է նշանակցել 2021 թ. հունվարին։ Ակումբը նրա գլխավորությամբ մինչ այս պահն անցկացրել է 24 հանդիպում, տոնել է 7 հաղթանակ, 4 հաղթանակ ավարտել ոչ-ոքի և կրել 13 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023