Ռունին չի կորցրել վարպետությունը?
Երեկ՝ հուլիսի 1-ին, անգլիական Չեմպիոնշիփի 40-րդ տուրի շրջանակում «Դերբի Քաունթին» հյուրընկալվելիս 0։1 հաշվով առավելության հասավ «Պրեսթոնի» նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 18-րդ րոպեին։ Հյուրերի կազմից հաղթական գնդակը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին, ով տուգանային հարվածի իրացումից հետո դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Ֆիլիպ Կոկուի սաները վաստակեցին 60 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։ Դերբին փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հնարավորություն տվող 6-րդ հորիզոնականը զբաղեցնող «Քարդիֆին» զիջում է 1 միավոր։
Նշենք, որ ըստ Չեմպիոնշիփի կանոնակարգի, առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող ակումբները միանգամից ձեռք են բերում Պրեմիեր լիգայի ուղեգիր, իսկ 3-6-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները միմյանց դեմ մրցում են փլեյ-օֆֆ համակարգող։ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը մրցում է 6-րդ հորիզոնականը զբաղեցրածի դեմ, իսկ 4-րդը՝ 5-րդի դեմ։
# ԱՊԼ, Դերբի Քաունթի, Ուեյն-Ռունի, Չեմպիոնշիփ, Պրեսթոն