Ռումենիգե․ «ՖԻՖԱ-ն դիտարկում է «Ոսկե գնդակի» անցկացումը»
Ինչպես գիտեք, «France Football» ֆրանսիական պարբերականը, որը հանձնում է ամենահեղիանակավոր անհատական մրցանակաը՝ «Ոսկե գնդակը», այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի հանձնվելու, սակայն կարծես թե մրցանակը մտադիր է հանձնել ՖԻՖԱ-ն։
«Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն այդ մասին խոսել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ․
«Ես այդ մասին խոսել եմ Ինֆանտինոյի հետ և կարող եմ նշել, որ ՖԻՖԱ-ն լրջորեն դիտարկում է «Ոսկե գնդակ-2020»-ի հանձնման մասին»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է Գեորգ Հոլցները։
Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը հուսով են, որ մրցանակը բաժին է հասնելու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 53 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
# France Football, Կառլ Հայնց-Ռումենիգե, կորոնավիրուս, Ոսկե-գնդակ, Ջիանի Ինֆանտինո, Ռոբերտ-Լևանդովսկի, ՖԻՖԱ