Ռուի Մոտան «Հանրապետական» ստադիոնից հետևում է «Նոայի» խաղին 📸
Ռուի Մոտան «Հանրապետական» ստադիոնից հետևում է «Նոայի» խաղին 📸
19/02/2026 - 22:53

Ռուի Մոտան սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից հետևում է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Նոա» – «ԱԶ Ալկմար» դիմակայության առաջին խաղին։

«Հիանալի հիշողություններ։ Ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում աջակցում եմ «Նոային», ինչպես նաև հետևում եմ խաղին և մարտավարություն ուսումնասիրում։ Աշխատանքը երբեք չի ավարտվում»,- գրել է պարտուգալացի մասնագետը։

«Նոան» 46-ամյա մարզչի գլխավորությամբ հանդես է եկել 2024/25 մրցաշրջանում, 50 խաղում տարել է 35 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 10 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ։

Մոտան 2025թ. հուլիսին նշանակվեց բուլղարական «Լյուդոգորեցի» գլխավոր մարզիչ, որտեղ աշխատեց ընդամենը 3 ամիս և հոկտեմբերին պաշտոնանկ արվեց։ Այժմ նա գործազուրկ է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026