Ռուի Մոտան կարող է հեռանալ «Նոայից» ու այլ ակումբ գլխավորել
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան կարող է հեռանալ ակումբից ու աշխատանքի անցնել բուլղարական «Լյուդոգորեցում», հայտնում է լրագրող Նիկոլայ Պետկովը։
Ռազգրադը ներկայացնող ակումբը մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնից ազատել խորվաթ մասնագետ Իգոր Յովիչևիչին ու թիմ հրավիրել Մոտային։
«Լյուդոգորեցն» ու 46-ամյա Մոտան արդեն բանակցում են։
Ավարտված մրցաշրջանում բուլղարական ակումբը Յովիչևիչի գլխավորությամբ թրեբլ է գրանցել` դառնալով երկրի չեմպիոն, գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Ռուի Մոտան «Նոան» մարզում է 2024 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, հանդես եկել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Բուլղարիայի առաջնություն, Իգոր Յովիչևիչ, Լյուդոգորեց, ՀՊԼ, Նոա, Ռուի Մոտա