Ռուդ Գուլիտ․ «Թվում է, թե նա այլևս երբեք չի նվաճի ոսկե գնդակը»
«Միլանի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կասկածամտորեն է վերաբերվում այն փաստին, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երբևէ կնվաճի «Ոսկե գնդակը»։
«Կարծում եմ՝ Վան Դեյկն այլևս երբեք չի նվաճի բաղձալի մրցանակը։ Սակայն, նաև կարծում եմ, որ նա նախորդ տարի պիտի ստանար «Ոսկե գնդակը», սակայն չի կարելի ասել, թե Լեո Մեսսին արժանի չէր այն ստանալուն։ Սակայն, եթե որևէ պաշտպանի հնարավորություն ընձեռնվեր նվաճել «Ոսկե գնդակը», այն պետք է տեղի ունենար նախորդ տարի»,- Գուլիտի խոսքեը մեջբերում է JOE-ն։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին նվաճեց կարիերայի վեցերորդ «Ոսկե գնդակը»՝ քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Վիրջիլ վան Դեյկից առաջ անցնելով ընդամենը 7 միավոր, ինչը 1996 թվականից ի վեր ամենաչնչին առավելությունն էր առաջին և երկրորդ հորիզոնականների միջև։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Հոլանդիայի հավաքական, Միլան, Ռուդ Գուլիտ, Վիրջիլ-վան-Դեյկ