Ռուբինը պարտվեց Ուֆային` դուրս մնալով ՌՊԼ-ից🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցեց «Ուֆայի» դեմ։
Կազանը ներկայացնող ակումբը, որը կատարելապես ձախողեց մրցաշրջանի գարնանային հարվածը, առաջին կեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով. 37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վիտալի Լիսակովիչը։
Այդուհանդերձ, երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։
Նախ 54-րդ րոպեին աչքի ընկավ Վլադիսլավ Կամիլովը, ապա 90-րդ րոպեին` Դիլան Օրտիցը։
Հատկանշական է, որ տանտերերը կարող էին դրամատիկ կերպով ոչ-ոքի կորզել, սակայն 90+12-րդ րոպեին Վիտալի Լիսակովիչը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը` հարվածելով շեղ։
Այսպիսով, «Ուֆան» հյուրընկալվելիս հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 30 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Ռուբինին»` բարձրանալով 14-րդ հորիզոնականը։
Բաշկորտստանի Հանրապետությունը ներկայացնող ակումբն անցումային հանդիպում կանցկացնի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի շրջանակում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Օրենբուրգի» դեմ։
«Ռուբինն» էլ մնաց 29 միավորով և նահանջեց 15-րդ հորիզոնական ու 19 տարի անց դուրս մնաց Պրեմիեր լիգայից։
Հավելենք, որ Լեոնիդ Սլուցկիի թիմն առաջնության գարնանային հատվածում անցկացրած 12 խաղից խարտվեց 9-ում և տոնեց ընդամենը 2 հաղթանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնիս Սլուցկի, Ուֆա, Ռուբին, ՌՊԼ