Ռուբեն Լոֆտուս-Չիկ. Հույս ունեմ դեռ շատ մրցանակներ նվաճել Չելսիի հետ
Կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը մեկնաբանել է իր «Չելսիի» հետ պայմանագրի երկարացումը:
«Ես իրոք շատ ուրախ և երջանիկ եմ, որ կարող եմ ևս 5 տարի մնալ «Չելսիում»: Ես այստեղ եմ մեծացել և հույս ունեմ, որ բավական երկար կխաղամ այս ակումբի կազմում:
8-9 տարեկանում, անխոս, երբեք չես մտածի, որ այդքան երկար կմնաս ակումբում, քանի որ այդ տարիքում ուղղակի ուզում ես ուրախանալ և խաղալ ընկերներիդ հետ:
Հաճելի զգացողություն եմ ունենում, տեսնելով, թե ինչպես ծանր աշխատանքն արդյունք տվեց: Այդ զգացողությունն ինձ ստիպում է ավելի ջանասիրաբար աշխատել, որպեսզի հասնեմ ավելիին ապագայում:
Հույս ունեմ դեռ շատ մրցանակներ նվաճել թիմի հետ: Ես ուղղակի փորձում եմ ջանասիրաբար աշխատել, որպեսզի դառնամ «Չելսիի» համար առանցքային խաղացող:»,- Լոֆտուս-Չիկի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշոնական կայքը: