Ռոտեն. ««Ոսկե գնդակ» ստացած տղան լավագույնը չէր նույնիսկ ՊՍԺ-ում»
ՊՍԺ-ի, «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է «Ոսկե գնդակը» Լեո Մեսսիին շնորհելու փաստը.
«Խնդիրն այն է, որ այն տղան, ով ստացել է «Ոսկե գնդակը», ով համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, լավագույնը չէր նույնիսկ ՊՍԺ-ում։ Նա ՊՍԺ-ում աչքի չի ընկել ոչնչով և լավագույնը չէր թիմում։
Լրագրողներ, իմ սիրելի ընկերներ, Մեսսին լավագույնը չէ արդեն 3-4 տարի է։ Ժամանակն է, որպեսզի դուք դադարեցնեք զառանցանքը։ Վերջին 4 տարում նա երկու անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել, ինչը ես խայտառակություն եմ համարում։ Սա կարծես ցնորք լինի»,- նշել է Ռոտենը, ում խոսքերը մեջբերում է RMC Sport-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փարիզի Շաթլե թատրոնում կայացած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Լեո Մեսսին 8-րդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Ժերոմ Ռոտեն, Լեո Մեսսի, Մոնակո, Ոսկե-գնդակ, ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական