Ռոուզը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Չեռնոգորիայի դեմ խաղի ժամանակ
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրո-2020-ի ընտրական փուլի Չեռնոգորիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպումից հետո, որտեղ Անգլիան հաղթեց 1:5 հաշվով, պատմել է, որ հակառակորդի երկրպագուները ռասիստական հողի վրա վիրավորանքներ են հասցրել թիմի պաշտպան Դենի Ռոուզին:
«Ես հաստատ լսել եմ վիրավորանքներ Ռոուզի հասցեին, երբ նրան խաղավերջում դեղին քարտ ցույց տվեցին:Ես ոչ մի կասկած չունեմ այդ հաշվով և մենք կբողոքենք ՈւԵՖԱ:Սա անթույլատրելի է:
Վստահ չեմ Ռահիմի (Սթերլինգի հասցեին հնչած վիրավորանքների մասին) հաշվով (վերջինս իր գոլը նշել էր ձեռքերն ականջներին դրած):Ես ունեցել եմ կարճ խոսակցություն Դենիի հետ, բայց դեռ հնարավորություն չի եղել, որ խոսեմ Ռահիմի հետ:
Ես ամեն ինչ լսել եմ:Մենք անպայման կանենք այն ամենը, ինչ պետք է և կաջակցենք մեր ֆուտբոլիստներին:»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում BBC-ն: