Ռոնալդո․ «Կարծում եմ ՝ Ռոնալդուն նյարդայնանում է, երբ ինձ անվանում են իրական Ռոնալդո»
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է իր և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համեմատության մասին.
«Կարծում եմ՝ Ռոնալդուն նյարդայնանում է, երբ ինձ անվանում են իրական Ռոնալդո։ Մարդկանց չի կարելի համեմատել։ Ռոնալդուն իր գոլերի և ստաբիլության շնորհիվ կմնա ֆուտբոլի պատմության մեջ։ Նա վաստակել է դա։
Նա Մեսսիի և մյուսների հետ կմնա լավագույնների շարքում»,- բրազիլացի ֆուտբոլիստը նշել է Ֆաբիո Կանավարոյի հետ Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։
Նշենք, որ երկու խաղացողների անվանումն էլ լատինատառով գրվում է Ronaldo:
# Բրազիլիայի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ռոնալդո