Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ավելի մրցունակ  է, քան Լիգա 1-ը»

Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ավելի մրցունակ է, քան Լիգա 1-ը»

20/01/2024 - 13:12

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ավելի մրցունակ առաջնություն է, քան ֆրանսիական Լիգա 1-ը.

«Անկեղծ` ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի մրցունակ է, քան ֆրանսիական Լիգա 1-ը։

Ֆրանսիայում միայն 2-3 ակումբ են բարձրակարգ, իսկ Սաուդյան Արաբիայում մրցակցությունն ավելի մեծ է։

Մարդիկ կարող են խոսել ինչ ցանկանում են, սակայն ես արդեն 1 տարի է այստեղ եմ հանդես գալիս և գիտեմ, թե ինչ եմ ասում և կարծում եմ, որ ներկա պահին մենք ֆրանսիական Լիգա 1-ից ավելի լավն ենք և շարունակում ենք զարգանալ»,- նշել է Ռոնալդուն Դուբայում կայացած «Globe Soccer Awards» մրցանակաբաշխության ժամանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023