Ռոնալդու. «Հուսով եմ` բոլորը հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքները» 🎥

Ռոնալդու. «Հուսով եմ` բոլորը հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքները» 🎥

07/09/2025 - 18:23

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին խաղից (5:0) առաջ իր հետ դաշտ դուրս եկած Ռուբենին

«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ ամեն օրվա սիրո և աջակցության համար, և հուսով եմ՝ բոլորը հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքները»,- գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը։

Ռուբենը «Ադապտիվ ֆուտբոլ» ակումբի անդամ է։ Նա լսողական և խոսքի խնդիրներ ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023