Ռոնալդուն 8 մլն եվրոյով նոր մեքենա է ձեռք բերել📷
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համալրել է իր ավտոպարկը։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը 8 մլն եվրոյի դիմաց գնել է Bugatti Centodieci մակնիշի մեքենան։
Bugatti ֆրանսիական ընկերությունն այդ մոդելից արտադրել է ընդամենը 10 հատ, որը նվիրված է ընկերության 110-րդ տարեդարձին։ Հավելենք, որ Bugatti-ի այդ մոդելի առավելագույն արագությունը 380 կմ/ժ-ն է, իսկ 100 կմ/ժ արագությությունը գերազանցում է ընդամենը 2․4 վայրկյանում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրիշն այդ մեքենան ձեռք է բերել «Յուվենտուսի» չեմպիոնության պատվին, սակայն այն կստանա միայն 2021 թվականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվեի»՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո 35-ամյա պորտուգալացին 6 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել նաև զբոսանավ՝ Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակելով հետևյալ ընտանեկան լուսանկարը։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս