Ռոնալդուն 2022 թ. խփեց առաջին գոլն` օգնելով Յունայթեդին հաղթել հետաձգված խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 18-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն» հանդիպումը։
Ծանր առաջին կեսից հետո Ռալֆ Ռանգնիկի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 2:0 հաշվով։
«Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեցին Կրիշտիանու Ռոնալդուի ու Բրունո Ֆերնանդեշի խփած գոլերը։
Նշենք, որ 37-ամյա հարձակվողը վերջապես ընդհատեց անհաջող խաղերի շարքը` 2022 թ. խփելով առաջին գոլը։
Ռոնալդուն մրցակիցների դարպասը չէր գրավել նախորդ 6 խաղերում, ինչը 2010 թվականից ի վեր նրա կարիերայի վատագույն ցուցանիշն էր։
Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 43 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։
«Բրայթոնը», 33 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Բրունո Ֆերնանդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ