Ռոնալդուն ևս երկու շաբաթ պետք է անցկացնի կարանտինում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի Մադեյրայից վերադարձել է Թուրին։
Պորտուգացի ֆուտբոլիստը ծրագրել էր Թուրին վերադառնալ դեռևս մայիսի 3-ին, սակայն նրա մասնավոր օդաչուները Մադրիդից թույլտվություն չէին ստացել թռիչք իրականացնելու համար։ Ռոնալդուի մասնավոր ինքնաթիռը գտնվում էր Մադրիդում։
Երեկ՝ մայիսի 4-ի երեկոյան, պորտուգալացի ֆուտբոլիստն ի վերջո ժամանեց Թուրին։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, տեղի ժամանակով երեկոյան 22։35 Ռոնալդուն և նրա ընտանիքը ոստիկանական մեքենաների ուղեցկությամբ ուղևորվեցին դեպի խաղացողի տուն։
Նշվում է, որ ըստ իտալական օրենսդրության, Ռոնալդուն պարտավոր է ևս երկու շաբաթ անցկացնել կարանտինում, քանի որ ժամանել է արտերկրից։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս