Ռոնալդուն ֆանտաստիկ հարվածով խփել է կարիերայի 949-րդ գոլը 🎥
Ռոնալդուն ֆանտաստիկ հարվածով խփել է կարիերայի 949-րդ գոլը 🎥
19/10/2025 - 00:09

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ֆաթեհին»։

Տանտերերից 60-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել է Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խփել է կարիերայի 949-րդ գոլը։

Ի դեպ, 40-ամյա հարձակվողն աչքի ընկնելուց ընդամենը մեկ րոպե առաջ չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Ժոաու Ֆելիքսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Կինգսլի Կոմանը։

«Ալ Նասրը» հաղթել է մեկնարկային բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է, «Ալ Ֆաթեհը» 1 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025