Ռոնալդուն ֆանտաստիկ դուբլով հաղթանակ պարգևեց իր հավաքականին🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում ավարտվեց նաև երկրորդ տուրը։ Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվել էր Շվեդիայի ընտրանուն։
Խաղի մեծ մասում Եվրոպայի և Ազգերի լիգայի գործող չեմպիոնները վստահ տեսք ունեին՝ խաղը հասցնելով հաղթական ավարտի։ Ֆերնանդու Սանտուշի սաները հաղթեցին 0։2 հաշվով, իսկ երկու ֆանտաստիկ գոլով աչքի ընկավ պորտուգալացիների գոլոհար Կրիշտիանու Ռոնալդուն։
Հատկանշական է, որ այդ երկու խփած գոլերը Կրիշին թույլ տվեցին Պորտուգալիայի հավաքականի կազմում հատել 100 գոլի շեմը։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության շրջանակում նման ցուցանիշ միայն մեկ հոգու էր հաջովել՝ Իրանի հավաքականի նախկին արձակվող Ալի Դաեին, ով խփել է 109 գոլ։
Պորտուգալիայի հավաքականը Ա լիգայի 3-րդ խմբում վաստակեց 6 միավոր և Ֆրանսիայի հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
# Ազգերի լիգա, Ալի Դաեի, Իրանի Հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Շվեդիայի ազգային հավաքական, Պորտուգալիայի հավաքական